Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տաճատ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ. «Վիրահայությունը սատարելու է Ս. Սարգսյանի թեկնածությունը»

Տաճատ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ. «Վիրահայությունը սատարելու է Ս. Սարգսյանի թեկնածությունը»
21.01.2013 | 15:27

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի համանախագահ Տաճատ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆՆ այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ նախագահական ընտրություններում իրենց կազմակերպությունը սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Ես այս հայտարարությունն անում եմ բազմահազար վիրահայերի անունից: Իմ այս կարծիքն են արտահայտում նաև Ջավախքի բնակչության շրջանում տիրող տրամադրությունները: Ջավախահայերն ակնկալում են, որ Սերժ Սարգսյանի վերընտրվելու արդյունքում շատ խնդիրներ լուծումներ կստանան»,- ասաց Տ. Վարդապետյանը:
Դիտարկմանը, թե նախորդ խորհրդարանական ընտրություններում Ջավախքը ձեռնպահ մնաց՝ դժգոհ լինելով իշխող կուսակցության՝ Ջավախքի վերաբերյալ նախընտրական ծրագրերի կատարումից, բանախոսը պատասխանեց. «Չեմ կիսում այդ կարծիքը, որ ԱԺ ընտրություններին Ջավախքը ձեռնպահ էր, որովհետև կա տարեգրություն: Կոնկրետ մեր կազմակերպությունը հայտարարել էր նաև այն ժամանակ, որ սատարում է ՀՀԿ-ին: Այնպես որ, Ջավախքը ձեռնպահ չի եղել, և դրա դրսևորումը նաև Ջավախքի պատգամավորների ներկայացվածությունն է ՀՀԿ խմբակցությունում: Իսկ այս անգամ, այո, կարծես թե ոգևորությունն ավելի մեծ է»: Ինչ վերաբերում է դժգոհություններին, վերջինիս խոսքով` «դժգոհություն ասվածը մի քիչ հարաբերական է և դժգոհություններ ամեն տեղ կան»: Ըստ նրա՝ Ջավախքում ամենակարևոր խնդիրը հայության արտագաղթը կասեցնելն է:
Տ. Վարդապետյանը հայտնեց, որ հայազգի քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հարցով նա Վրաստանի վարչապետ Իվանաշվիլիի` Հայաստան կատարած այցի ժամանակ զրուցել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանի հետ. «Ինձ հավաստիացրեց, որ պարզապես ձգձգվում է, բայց անպայման լուծում է տրվելու»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ